Այսօր Ազատության հրապարակում Հիմնադիր խորհրդարանը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ դատապարտելով իրենց համակիր Սյուզի Գեւորգյանին ծեծելու միջադեպը:
Սյուզի Գեւորգյանը պատմեց, որ Համահայկական խաղերի ժամանակ ինքը թռուցիկներ է բաժանել, որտեղ նշել է, որ երկիրը հարկադրական արտագաղթի է ենթարկվում, սպիտակ ցեղասպանություն է լինում եւ շուտով կորցնելու ենք մեր հայրենիքը: Նա կոչ է արել սփյուռքից ժամանած երիտասարդներին, որ տեր կանգնեն երկրին. «Մի՛ լսիր Սերժ Սարգսյանին եւ նրա հանցակիցներին: Նրանք խաբում եւ մոլորեցնում են քեզ: Միացի՛ր Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդությամբ ազատագրական պայքարի դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին»:

Նա պատմեց, որ ծեծողը մեկն է եղել, մի հոգի էլ հեռվում է կանգնած եղել եւ հսկել:
Կարդացեք նաև
Տարածքում, տուժողի պատմելով՝ տեսախցիկներ չեն եղել. «Մի գեղեցկության սրահ կա առջեւում, բայց տեսախցիկ չկար: Դեմքով ծեծողին կճանաչեմ, եթե տեսնեմ»:
Նշենք, որ Սյուզի Գեւորգյանը 23 տարեկան է, ուսանող:
Սյուզի Գեւորգյանը վստահեցրեց, որ իր թռուցիկներից հետո բավականին մեծ արձագանքներ են եղել. «Շատերը ֆեյսբուքում են արձագանքել, որ կգնան, ԱՄՆ-ում, Անգլիայում իրենց ձայնը կբարձրացնեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































