Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարվածում էին դեմքիս, գլխիս, սկզբում բաց ձեռքով էին խփում, հետո՝ բռունցքներով». Սյուզի Գեւորգյան

Օգոստոս 20,2015 15:34

Այսօր Ազատության հրապարակում Հիմնադիր խորհրդարանը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ դատապարտելով իրենց համակիր Սյուզի Գեւորգյանին ծեծելու միջադեպը:

Սյուզի Գեւորգյանը պատմեց, որ Համահայկական խաղերի ժամանակ ինքը թռուցիկներ է բաժանել, որտեղ նշել է, որ երկիրը հարկադրական արտագաղթի է ենթարկվում, սպիտակ ցեղասպանություն է լինում եւ շուտով կորցնելու ենք մեր հայրենիքը: Նա կոչ է արել սփյուռքից ժամանած երիտասարդներին, որ տեր կանգնեն երկրին. «Մի՛ լսիր Սերժ Սարգսյանին եւ նրա հանցակիցներին: Նրանք խաբում եւ մոլորեցնում են քեզ: Միացի՛ր Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդությամբ ազատագրական պայքարի դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին»:

Menq-enq_tery_3Այսպիսի բովանդակությամբ թռուցիկներ բաժանելուց հետո, նրա պատմելով, իրեն մի քանի օր շարունակ անընդհատ սկսել են հետեւել ոստիկաններ, եւ մի օր էլ՝ ամսի 13-ին, գիշերը ժամը 11-ին իրենց տան մուտքի մոտ ծեծի են ենթարկել. «Երբ ես բաժանում էի թռուցիկները, ինձ հետ հավասար ոստիկանները քայլում էին: Հետո ինձ վրա հարձակվեցին քաղաքացիական հագուստով եւ սպառնացին, որ մի անգամ էլ եթե տեսնենք, շատ վատ կլինի քեզ համար: Հարվածել են դեմքիս, գլխիս, վերջում էլ սպառնացել են եւ դիմել են փախուստի: Բժշկի չեմ դիմել, դեմքիս այտուցներ էին, թրջոց եմ դրել: Հարվածները հիմնականում գլխիս են եղել, առաջին անգամ՝ բաց ձեռքով էին խփում, հետո՝ բռունցքներով: Սկզբում մոտեցան ձեռքս քաշեցին, երբ ասեցին՝ ով եք, ինչ եք ուզում, սկսեցին արդեն հարվածել դեմքիս»:

Նա պատմեց, որ ծեծողը մեկն է եղել, մի հոգի էլ հեռվում է կանգնած եղել եւ հսկել:

Տարածքում, տուժողի պատմելով՝ տեսախցիկներ չեն եղել. «Մի գեղեցկության սրահ կա առջեւում, բայց տեսախցիկ չկար: Դեմքով ծեծողին կճանաչեմ, եթե տեսնեմ»:

Նշենք, որ Սյուզի Գեւորգյանը 23 տարեկան է, ուսանող:

Սյուզի Գեւորգյանը վստահեցրեց, որ իր թռուցիկներից հետո բավականին մեծ արձագանքներ են եղել. «Շատերը ֆեյսբուքում են արձագանքել, որ կգնան, ԱՄՆ-ում, Անգլիայում իրենց ձայնը կբարձրացնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31