Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սեպտեմբեր 08,2015 14:33

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ըստ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ բելգիացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշարձանին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։

Բրյուսելի ֆրանկոֆոնիայի խորհրդարանի ղեկավար Ժյուլի դը Գրոտը նշել է, որ իրենք առաջիկայում այցելելով Լեռնային Ղարաբաղ՝ որոշակի առաքելություն ունեն իրականացնելու։

«Մենք համատեղ ուժերով պետք է որոշակի խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնենք»,- ասել է Ժյուլի դը Գրոտը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930