59 տարի առաջ այս օրը՝ 1967 թվականի նոյեմբերի 29-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ են գնացել Օսմանյան կայսրության ողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967 թվականից ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, Հուշահամալիրը դարձել է Երևանի ճարտարապետական նկարագրի անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի:
Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` ճարտարապետական այդ կոթողը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ է շրջակայքի հետ, իսկ նրա պարզ ուրվագծերը ցեղասպանությունը վերապրած ազգի ոգու տոկունությունն ու կենսունակությունն են մարմնավորում:
Կարդացեք նաև
Հուշահամալիրի կառուցման պատմությունը՝ այստեղ։
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ






















































