Լրահոս
Օրվա լրահոսը

9 տարի ազատազրկում՝ Հայկ Կյուրեղյանին

Սեպտեմբեր 15,2015 12:55

Քիչ առաջ ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ իրավասությունների դատարանում հրապարակվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատավճիռը: Մինչ դատավճռի հրապարակումը՝ Հայկ Կյուրեղյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից, քանի որ դատավճռի հրապարակման ժամանակ հրաժարվեց ոտքի կանգնել: Նախագահող դատավորը հրապարակեց դատավճիռը:

Հայկ Կյուրեղյանը  քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվեց յոթ տարի ազատազրկման, իսկ 258-րդ հոդվածի չորրորդ մասով՝ հինգ տարի: Դատավճռին համապատասխան՝ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում ինը տարի ժամկետով: Բավարարվեց նաև Քրիստինա Սարդարյանի՝ Հայկ Կյուրեղյանի դեմ քաղաքացիական հայցապահանջը, և որոշվեց հասցված վնասի համար 284 հազար ՀՀ դրամ գանձել Հայկ Կյուրեղյանից:

Նշենք, որ այս պահին դատարանի առաջ տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930