Այսօր առավոտյան ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը մի խումբ իր կուսակիցների հետ Հանրապետության հրապարակում էր:
Aravot.am-ը նրան շնորհավորեց սեպտեմբերի 21-ի առիթով: «Բավական ճիշտ արտահայտվեցիք: Չկրկնեցիք տարածված հիմարությունը՝ ասացիք շնորհավոր սեպտեմբերի 21-ը: Դա էլի միջանկյալ տարբերակ է: Իրականում այսօր հայ ժողովրդի ինքնորոշման օրն է: Ու քանի դեռ մենք էսպես կապրենք՝ պղծելով ամեն բան ամեն քայլափոխի, ըստ էության մենք գնում ենք ճշմարտության դեմ: Ճշմարտության դեմ գնացողը գնում է Աստծո դեմ, Աստծո դեմ գնացողի գործերը լավ չեն լինի: Բոլորի հետ կարող ես վատ լինել, բայց ոչ Աստծո: Աստված՝ ես ասում եմ շատ որոշակի եւ՝ հարաբերականորեն: Ցավոք սրտի, մենք մեր Անկախության հանրաքվեի օրոք գնում ենք մեր հաջորդ կեղծիքին եւ պղծությանը: Նաեւ Սահմանադրության խախտման ճանապարհով: Եվ ժողովրդի իրավունքները կրճատելը կոչում ենք սահմանադրական բարեփոխում: Բայց պիտի լավատես լինենք տոնի առիթով: Անկախության հանրաքվեն իր մեջ շատ ավելի հեռահար նպատակ էր թվում իրենից չորս տարի առաջ, քան այսօր ազատ եւ արդար Հայաստանի ստեղծումը: Էնպես որ, այսօր ինքնորոշման տոնի առթիվ շնորհավորելով մեզ բոլորիս, ցանկանում եմ նաեւ մաղթել, որ նույն հավատով ու վճռականությամբ մենք հասնենք Ազատ Հայաստանի կայացմանը», – ասաց Պարույր Հայրիկյանը:

Ճշտող հարցին, թե Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի շիրիմներին այսօր չե՞ն այցելելու, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Տեսնենք, թե ինչ առաջարկներ կլինեն: Պարզապես, որ նրանք Հանրապետական կուսակցության հետ էին կապված, մերոնցից շատերի մոտ անհարմարավետության զգացում է»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































