Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավոր Լեւոն Անանյանի  տարեդարձը

Հոկտեմբեր 17,2015 23:08

Հոկտեմբերի 17-ին  Տավուշի մարզի  Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբի անտառում, Լեւոն Անանյանի անվան պոետների պուրակում, Հայաստանի գրողների միության նախկին նախագահի հուշարձանի մոտ կայացավ նրա ծննդյան 69-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծ Լեւոն Բլբուլյանը, արձակագիրներ Գրիգոր Ջանիկյանը,  Ալիս Հովհանիսյանը,խմբագիր Վասակ Դարբինյանը, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, «Զիկատար» բնապահպանական  կենտրոնի տնօրեն  Անդրանիկ Ղուլիջանյանը, Գյումրի քաղաքապետարանի վարչության պետ Շիրակ Շահնազարյանը, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը, Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանը, Կողբ համայնքի ղեկավար Արամայիս Աբովյանը, Լեւոն Անանյանի կինը՝ տիկին Աղավնին, Լեւոն Անանյանի որդին՝ Դավիթ Անանյանը եւ այլոք:скачанные файлы

Միջոցառումը վարում էր  նոյեմբերյանցի  ասմունքող Լիանա Զուրաբյանը, «Սասուն» ազգագրական համույթի մենակատար Տարոն Գրիգորյանը  ներկայացնում էր ժողովրդական, ազգագրական երգեր: Ներկաները իրենց ելույթներում արժանին  մատուցեցին Լեւոն Անանյանի գործունեությանը՝ որպես ՀԳՄ նախագահի, բանաստեղծի եւ հրապարակախոսի: Միջոցառումը շարունակվեց  Կողբի  գեղատեսիլ անկյուններից մեկում՝ «Զիկատար» բնապահպանական  կենտրոնում, ուր ներկաները  բաժակներով շնորհավորեցին Լեւոն Անանյանի տարեդարձը:


Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031