ՏԻՄ ընտրությունների արդյունքով Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմում գտնվող մի շարք համայնքներում «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթանակ է տանում։ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Նոյեմբերյանի գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանն է։
Նոյեմբերյան համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հետևյալն են․
Լճկաձոր՝ «Ապրելու երկիր» 95, ՔՊ 77, ԼՀԿ 49 ձայն։
Ոսկեպար՝ «Ապրելու երկիր» 142, ՔՊ 105, ԼՀԿ 10 ձայն։
Կարդացեք նաև
Դեղձավան՝ «Ապրելու երկիր» 122, ՔՊ 30, ԼՀԿ 14 ձայն։
Ջուջևան՝ «Ապրելու երկիր» 138, ՔՊ 111, ԼՀԿ 16 ձայն։
Պտղավան՝ «Ապրելու երկիր» 223, ՔՊ՝ 120, ԼՀԿ՝ 12 ձայն։
Զորական՝ «Ապրելու երկիր» 340, ՔՊ 69, ԼՀԿ 17 ձայն։
Իսկ Բարեկամավան, Բաղանիս և Դովեղ գյուղերում առաջատարը ՔՊ-ն է․
Բարեկամավան՝ «Ապրելու երկիր» 54, ՔՊ 80, ԼՀԿ 4 ձայն։
Բաղանիս՝ «Ապրելու երկիր» 220, ՔՊ 226, ԼՀԿ 6 ձայն։
Դովեղ՝ «Ապրելու երկիր» 84, ՔՊ 187, ԼՀԿ 15 ձայն։
Նշենք, որ այսօր հանրապետության 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,Կապան, Նոյեմբերյան, անցկացվեցին համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































