Արաբական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մեկը՝ ֆալաֆելը, իր սննդարարությամբ հանգիստ կարող է փոխարինել մսին, այդ իսկ պատճառով, այն իսկական գտածո է բուսակերների համար: Սակայն մսակերներն էլ մեծ հաճույքով ուտում են ֆալաֆել, որովհետեւ այն իսկապես շատ համեղ է:
Ֆալաֆելը սովորաբար ուտում են արաբական «փիթա» լոշիկների մեջ փաթաթած, բայց լավաշով էլ է շատ լավ բրդուճ ստացվում: Թեեւ, անկեղծ ասած, ինքն իրենով ֆալաֆելն այնքան սննդարար է, որ ոչ մի հացի կարիք էլ առանձնապես չունի:
Անհրաժեշտ մթերքները
Սիսեռ- 600 գրամ
Կարդացեք նաև
Սոխ- 1 մեծ գլուխ (կարող եք նաեւ կես կտոր պրաս (лук порей) ավելացնել)
Սխտոր- 4 պճեղ
Խառը կանաչի- մեկ կապ
Ալյուր- 3-4 ճաշի գդալ
Կերակրի սոդա- 0,5 թեյի գդալ
Արեւելյան համեմունքներ- ըստ ճաշակի (համեմի աղացած սերմ, աղացած քիմիոն, աղացած կծու կարմիր պղպեղ, աղացած սեւ պղպեղ, քարրի եւ այլն)
Բուսական յուղ- տապակելու համար
Պատրաստման եղանակը
Սիսեռը նախապես լվանալ եւ թրջել՝ եփելուց մի քանի ժամ առաջ: Կարելի է երեկոյան լվանալ, թրջել, իսկ առավոտյան եփել: Կախված սիսեռի որակից եփել 1-3 ժամ: Սիսեռի պատրաստ լինելը կարող եք ստուգել կաթսայից մեկ հատիկ վերցնելով եւ մատներով տրորելով, եթե հեշտությամբ փխլվում է, ուրեմն եփված է: Աղն ավելացրեք անջատելուց 5-10 րոպե առաջ:
Երբ սիսեռը մի քիչ հովանա, անցկացրեք մսաղացով կամ բլենդերով: Հարկ եղած դեպքում ավելացրեք մի քանի ճաշի գդալ այն ջրից, որում եփվել է: Որքան պինդ մնա սիսեռը, այնքան՝ լավ:
Սովորաբար կոտլետների մեջ ձու է ավելացվում՝ զանգվածը միատարր պահելու եւ եփելիս չփլվելու համար: Ֆալաֆելի մեջ ձու չի ավելացվում, քանի որ այն զուտ բուսակերական ուտեստ է: Ձվին փոխարինում է ալյուրը: Դե իսկ փխրուն եւ ուռուցիկ տեսքն ապահովում է կերակրի սոդան: Անկեղծ ասած՝ ես փորձեցի առանց սոդայի պատրաստել, սակայն համոզվեցի, որ բաղադրատոմսում սոդայի ներկայությունը, այնուամենայնիվ, պարտադիր է:

Մատուցեք մածունի թանձրուկով:
Մածունի թանձրուկի համար անհրաժեշտ է 200 գրամ քամած մածուն, 2 ճաշի գդալ թահին, 1-2 պճեղ սխտոր, աղացած կարմիր պղպեղ, մի քանի ճյուղ թարմ, կտրատած անանուխ կամ կես թեյի գդալ մանրացրած չորացրած անանուխ, մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Բոլոր բաղադրիչները լավ խառնեք:
Կարող եք մատուցել ինչպես բրդուճների տեսքով, այնպես էլ՝ ափսեի մեջ դարսած, թանձրուկը՝ վրան լցրած: Շատ համեղ է նաեւ թարմ լոլիկի կամ մարինացված վարունգների հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
























































Ֆալաֆը ավելի առողջարար է, երբ եփում եք ջեռոցում ,ուտելիս վրան ավելացվում ե Թահինի սոուս։