Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյանը դատավորին պատմեց, թե ոնց է սայթաքել ու ընկել (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 22,2015 13:46 Share

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) «օֆշորի գործով» դատական նիստի սկզբում դատավորը տուժող Փայլակ Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ո՞նց է, ի՞նչ էր իրեն պատահել:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին նա չէր մասնակցում, նրա ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը տեղեկացրել էր, որ պարոն Հայրապետյանը չի ներկայացել դատարան, քանի որ ընկել է իր տանը եւ վնասվածք ստացել:
Ofshori dat 1Դատավորը հետաքրքրվեց՝ հարգելի տուժող, ձեզ ի՞նչ էր եղել ՝ վատառո՞ղջ էիք, հիվա՞նդ էիք: Փայլակ Հայրապետյանը դատավորին պատմեց, որ առավոտյան 6-ին տանը լույս չի եղել, վեր է կացել, սայթաքել է, ընկել ու ուսը վնասվածք էր ստացել:

Ashot SuqiasyanՀետո դատավորը տուժողի ներկայացուցիչ Ինգա Ավագյանին հարցրեց՝ ձեզ մո՞տ ոնց է, նորմա՞լ է ամեն ինչ, բա ամբաստանյա՞լը ոնց է զգում իրեն: Աշոտ Սուքիասյանը պատասխանեց, որ լավ է:

Տեսնելով, որ դատավորը բոլորի առողջականից հետաքրքրվում է, մեղադրող կողմը միանգամից տեղեկացրեց. «Առիթից օգտվելով` ասեմ, որ ես էլ լավ եմ զգում ինձ»:

Նա խնդրեց, որ դատական նիստը հետաձգվի, քանի որ իրեն անհրաժեշտ է անհապաղ գտնվել մեկ այլ վայրում: Կողմերը չառարկեցին, դատավորն էլ որոշեց ընդառաջել՝ ասելով, որ ապացույցների ներկայացումը չի ուզում ընդհատել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 29-ին, ժամը 12-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031