Լրահոս
Օրվա լրահոսը

Բազկաթոռների ու ծառայողական մեքենաների ծախսը կրճատելու տեղ ունի

Նոյեմբեր 03,2015 11:14

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2016-ի պետական բյուջեի քննարկումները:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց ԱԺ-ի, նախագահի աշխատակազմերին, իշխանության պետական եւ դատական մարմիններին հատկացվող միջոցներն ու ծախսերը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց. «Սոված ու աղքատ այս ժողովրդի տնտեսվար ռեժիմի մասին եմ ուզում խոսել, որեւէ փոփոխություն չեմ տեսնում այս հարցում: Մի հռետորական հարց եմ ուզում տալ՝ որքա՞ն կարելի է տնտեսել՝ բազկաթոռներով ու ծառայողական մեքենաներով հանդերձ»:

Նա հարցրեց՝ մեր դեսպանությունների ու ներկայացուցչությունների ո՞ր ծառայություններն են երկրի համար օգտավետ եղել կամ դիվանագիտական ի՞նչ հաղթանակներ են տարվել, որ ավելացվում են նրանց տրվելիք ծախսերը. «Ես բացարձակ անբավարար եմ գնահատում նրանց աշխատանքը»:

Pavel_Safaryan

Պավել Սաֆարյանը համաձայնեց, որ ծախսերը, իհարկե, հնարավոր է կրճատել. «Կրճատելու տեղ, իհարկե, կա, բայց դրա համար անհրաժեշտ է որոշակի բարեփոխումներ իրականացնել»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ Տիգրան Ուրիխանյանը դժգոհել էր, որ պատգամավորների համար ԱԺ-ում բավարար պայմաններ չկան, ամեն ինչի համար ճոխ գումարներ են ծախսում, գողանում ու առանձնատներ են կառուցում, բայց ամենաանհրաժեշտ գնումներ չեն անում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30