Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեսպանը նշեց, թե ինչքան կարեւոր է Իրանի համար, որ Հայաստանը լինի ուժեղ երկիր»․ ի՞նչ են քննարկել Նարեկ Կարապետյանն ու Խալիլ Շիրղոլամին

Հոկտեմբեր 12,2026 14:08 Share
Աջակցեք aravot.am-ին

«Չեմ կարող հանրայնացնել, քանի որ երկու երկրների միջեւ հարաբերությունների վերաբերյալ փակ հանդիպում էր: Քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների փոխգործակցության ակտիվացման հարցեր, Իրանի դեսպանը նշեց, թե ինչքան կարեւոր է Իրանի համար, որ Հայաստանը լինի ուժեղ երկիր»,- Ազգային ժողովում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Հարցին, թե ԹՐԻՓՓ նախագծին անդրադարձ եղե՞լ է հանդիպման ժամանակ, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Եղել է, բայց չեմ կարող հանրայնացնել, թե ինչ ձեւաչափով»։

Հարցին, թե այս հանդիպումը որեւէ կերպ դեր կունենա՞ ԱԺ-ում ԹՐԻՓՓ համաձայնագրի քննարկման ժամանակ իրենց քվեարկության դիրքորոշման վրա, Կարապետյանը պատասխանեց․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր հարեւան երկիրն է, բարեկամ երկիրն է։ Եվ իր կարծիքը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել պահել մեր տարածքային ամբողջականությունը»։

Նարեկ Կարապետյանը չմանրամասնեց, թե ԱԺ-ում ԹՐԻՓՓ համաձայնագրի քննարկման ժամանակ ինչպե՞ս է քվեարկելու իրենց խմբակցությունը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031