Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ առաջվա պես չեն կարծում, որ անիմացիոն ֆիլմերը միայն երեխաների համար են»

Նոյեմբեր 03,2015 20:20

«Եթե 2009-2010 թվականներին «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին ընդամենը երկու հազար հանդիսատես էր լինում, ապա հիմա այդ թիվը գերազանցում է տասը հազարը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

Գնալով այս կինոփառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: Դա, ըստ Վ. Քասունու, ինչ-որ տեղ գալիս է նաև նրանից, որ մարդիկ առաջվա պես չեն կարծում, թե անիմացիոն ֆիլմերը միայն երեխաների համար են:

«Փառատոնի հանդեպ վստահությունն էլ է մեծացել,- նկատեց Վ. Քասունին.- այս տարի ցուցադրեցինք աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը, իրավունք ստացանք ցուցադրելու այնպիսի ֆիլմեր, որոնք տարածաշրջանում մինչ այդ չէին ցուցադրվել»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում անցկացված 7-րդ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնն այս տարի ցուցադրեց մոտ 400 ֆիլմ, որոնցից 184-ը մասնակցեցին 5 մրցութային ծրագրերի՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ»:

Նախօրեին՝ նոյեմբերի 2-ին, «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեցին փառատոնի արդյունքները։

Լավագույն լիամետրաժ ֆիլմ
«Երկար ճանապարհ դեպի հյուսիս» / Ֆրանսիա
«Մունե. Լուսնի պահապանը» / Ֆրանսիա

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ հատուկ հիշատակում
«Ուտիճ» / Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի լավագույն կոնցեպտ՝ Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակ
«Դիվահարը» / Իսպանիա

Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ՝ Լև Ատամանովի անվան մրցանակ
«Անահիտ» / Հայաստան

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
«Չենք կարող ապրել առանց տիեզերքի» / Ռուսաստան

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ հատուկ հիշատակում
«Ամելիա և Դուարտե» / Պորտուգալիա

Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի հատուկ մրցանակ
«100 տարի. Հայոց ցեղասպանություն» / Արգենտինա

Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ
«Ինձ գիտես» / Միացյալ Թագավորություն, Հորդանան, Մարոկկո

Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմերի մրցույթ՝ հատուկ հիշատակում
«Գայլամարդն ու ժայռը» / Հունգարիա

Լավագույն ավարտական ֆիլմ
«Պալմ Ռոտ» / ԱՄՆ

Ավարտական ֆիլմերի մրցույթ՝ հատուկ հիշատակում
«Մեծն Հարլոդը և հրեշը» / Դանիա

Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ
«Happy Camper: The Daily Drumbeat» / Նիդեռլանդներ

Երաժշտական անիմացիոն հոլովակների մրցույթ՝ հատուկ հիշատակում
«Owl Me Tender» / Ռուսաստան

ԹՈՒՄՈ պատանի հանդիսատեսի մրցանակ
«Հաշվելով ոչխարները» / Ֆրանսիա, Բելգիա

Լիամետրաժ ֆիլմերի հանրային ժյուրիի մրցանակ
«Ուտիճ» / Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ

Կարճամետրաժ ֆիլմերի հանրային ժյուրիի մրցանակ

«Չենք կարող ապրել առանց տիեզերքի» / Ռուսաստան

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30