Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է արվեստագետ, երգիծանկարիչ, 2D անիմացիայի ռեժիսոր, կինոռեժիսոր,«Ռեանիմանիա» միջազգային փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունիի «Նստվածք» խորագրով ցուցահանդեսը։ Սա հեղինակի գեղանկարների առաջին ցուցադրությունն է։ Ցուցադրության համադրողը Սոնա Հարությունյանն է:
Ցուցահանդեսը պատմում է հիշողությունների, ապրումների թողած նստվածքների մասին։ Քասունին նշեց, որ ոգեշնչվել է Զիգմունդ Ֆրոյդի եւ Ալբերտ Էյնշտեյնի փիլիսոփայական մոտեցումներից, ըստ որոնց՝ բոլոր նստվածքները, ի վերջո, դառնում են արվեստ։ Արվեստագետն ասաց, որ ոգեշնչվել է նաեւ գրող Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություններից։
Կարդացեք նաև
Ներկայացված ստեղծագործությունների գլխավոր կերպարը ագռավն է . Վրեժ Քասունին նրա ներկայությունը բացատրում է նրանով , որ ագռավը ամենաերկարակյաց կենդանին է եւ ունի հիշողություն։
Նա աշխատանքները ստեղծել է 2019- 2026 թթ. ընթացքում: Ցուցահանդեսին իր մի քանի նկարով մասնակցում էր նաեւ Քասունու 7 -ամյա որդին:
Հավելենք, որ Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով ցուցադրությունը կտևի մինչ՝ մայիսի 4-ը։
Պայծառ ԲԱԲԱՅԱՆ




















































