Այս մասին ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին երեկ Երեւան կատարած կարճաժամյա այցի ժամանակ տեղեկացրել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
ՖԻԴԵ-ի նախագահն ասել է, որ աշխարհի չեմպիոնի թագի համար հավակնորդների մրցաշարը կկայանա եկող տարվա մարտին՝ Մոսկվայում եւ ավելացրել, որ կազմակերպիչները մրցաշարի ութերորդ մասնակից ընտրել են Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ pl.wikipedia.org-ի


















































                        
         
         
                                
                                
                                
                                