2016-ի բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց իր ոլորտի հատկացումներն ու ծախսերը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախարարին հարցրեց՝ Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց կրթության որակի մասին եւ ասաց, որ համակարգում կան լրջագույն խնդիրներ, չե՞ք պատրաստվում բովանդակային փոփոխություն սկսեք կրթության համակարգում: 100 երեխա բուհ ընդունվողներից միայն 4-5-ն է, որ առանց կրկնուսույցի է ընդունվում բուհ:
Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Կրթության որակի մասին գնահատական կարող է տալ ով ասես, բայց ոչ Մարդու իրավունքների պաշտպանը: Ես չեմ ընդունում այն գնահատականները, որոնք այդ ինստիտուտի մանդատից դուրս են, որովհետեւ այդ լիազորությունը նա չունի: Կրթության որակ չեն կարողանում չափել համաշխարհային մասշտաբով անգամ: Կարող ենք դժգոհել, կարող ենք ասել ճնշումս բարձր է, բայց մինչեւ չչափես՝ չես իմանա՝ բա՞րձր է, թե՞ չէ: Ո՞նց են չափում, դա եմ ուզում հասկանամ, էլի: Ես 7-րդ տարին է՝ նախարար եմ, կարող եմ 8 մեթոդաբանություն տալ, թե ինչպես են չափում կրթության որակը, բայց երբեք ինձ թույլ եմ տա գնահատականներ տալ»:
Կարդացեք նաև

Նա խոստացավ կրկնուսույցների մասին միջազգային պրակտիկան առաջիկայում ներկայացնել. «Կտեսնեք, որ այդ հարցը Հայաստանում ուռճացնում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































