Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՊ-ն նոր հարձակումներ է խոստանում եւ ցուցադրում է Էյֆելյան աշտարակի կործանումը (տեսանյութ). Daily Mail

Նոյեմբեր 23,2015 21:15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր նոր տեսանյութ է տարածել, որում երեւում է, թե ինչպես է ընկնում Էյֆելյան աշտարակը: Այս տեղեկությունը հաղորդել է «Daily Mail»-ը:

Նշված է, որ տեսանյութում օգտագործվել են 2009 թվականին թողարկված «GI Joe. հայտնվում է Կոբրան» ֆիլմի կադրերը: Տեսանյութը վերնագրված է «Փարիզը կործանվել է»: Խմբավորման անդամները սպառնում են նոր հարձակումներ իրականացնել Ֆրանսիայի մայրաքաղաքի վրա:

Բացի Էյֆելյան աշտարակի ընկնելու կադրերից, տեսանյութում օգտագործվել են նաեւ Ֆրանսիայի կողմից ԻՊ-ին ռմբակոծելու տեսարանները եւ նկարներ նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30