Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի ներկայացուցիչներին

Նոյեմբեր 27,2015 14:44

Հանդիպման ընթացքում խորհրդի նախագահ Ամո Շարոյանը դեսպանին խնդրեց օգնել իսլամիստների գերությունից ազատագրված Շանգալ քաղաքը վերականգնելու համար: Ազատագրել եզդի կանանց այդ հրեշների ստրկությունից: Ապահովել եզդիների անվտանգությունը իրենց բնօրրանում: Դեսպանը խոստացավ այդ մասին իրազեկել կազմակերպության ղեկավարությանը և Եվրոխորհրդի անդամ 47 պետություններին:

Դեսպանը հետաքրքրվեց Հայաստանի եզդիների ապրելակերպով, կազմակերպության գործունեությամբ, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով:

Հարգարժան դեսպանը հայտնեց, որ Եվրոխորհրդի գրասենյակը պատրաստ է համագործակցել ազգային փոքրամասնությունների ՀԿ-նների հետ:

Հանդիպման վերջում Ա.Շարոյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար:

 

«Շանգալ» թերթի խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    հետաքրքիր ա, թե ինչ ԲԱԶԱՌ ա գնացել եզդիների հետ- մենք ձեզ Շանգալի հարցով, իսկ դուք մեզ “մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով: “

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30