Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Սուրիկ Խաչատրյանի ապարանքում» ժողովուրդը նույն կերպ զայրացած է, ինչպես այլ վայրերում

Դեկտեմբեր 02,2015 14:04

«25 օրվա ընթացքում ես պտտվել եմ շուրջ 4.000 կիլոմետր, եղել եմ 80-85 համայնքներում եւ մոտավորապես այդքան էլ հանդիպում եմ կազմակերպել: Հայաստանի բոլոր շրջաններում եղել եմ մի քանի օրով եւ շատ ուրախ եմ արդյունքներից»,- այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ հանդիպումների սկզբում ժողովրդի շրջանում պասիվություն եւ անվստահության տոկոսը շատ բարձր է եղել. «20-25 օրերի ընթացքում մի որոշակի զանգված, մոտավորապես` 30-40%-ը պասիվությունից շարժվեց դեպի ակտիվություն: Այսինքն` սկզբում ասում էին մեկ է դուք ոչինչ չեք կարող անել, մեկ է իրենք կեղծում են, մեկա է ոչինչ չի փոխվի: Հիմա այդ մարդկանց մի ստվար զանգված է գնալու եւ քվեարկելու «ոչ»:

Հանդիպումների արդյունքում Արամ Մանուկյանը եզրակացրել է, որ ժողովուրդը դեմ է իշխանությանը եւ ոչ թե փաստաթղթին. «Ժողովրդի մեջ կա լուրջ վիրավորվածություն, որ իրեն չեն տվել այն փաստաթուղթը, որի համար ասում են «այո» քվեարկի: Մյուս գործոնը, որ շատ աշխատեց հատկապես Արարատյան դաշտավայրում, բերքի փչանալն էր: Խաղողները մնացին դաշտում, իսկ որոնք էլ հավաքվեցին, ծիծաղելի գներով վաճառվեցին: Գյուղացիները 150 դրամանոց խաղողը 30-40 դրամով վաճառեցին: Սա բերել է խիստ զայրույթի»:

Պարոն Մանուկյանի համար հետաքրքիր է եղել Սյունիքի մարզում՝ «Սուրիկ Խաչատրյանի ապարանքներում» ժողովրդի վերաբերմունքը. «Մենք 4 օր եղանք այդ տարածաշրջաններում: Ժողովուրդը նույն կերպ զայրացած է, որքան մյուս վայրերում: Այնպես չէ, որ այնտեղի ժողովուրդը խեղճացած է: Եթե այնտեղ շատ են կեղծում, դա չի նշանակում, որ այնտեղ ժողովուրդն է քվեարկում»:

ԱԺ պատգամավորը հավելեց, որ Սյունիքի մարզում հանդիպել է այնպիսի մարդկանց, որոնք համայնքների խոշորացման ծրագրին դեմ են քվեարկել, բայց արդյունքները դարձել են 100%:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031