Թիվ 7 ընտրատարածքում դեկտեմբերի 10-ին շարունակվում էր վերահաշվարկը: Քիչ առաջ ավարտվեց 7/01 ընտրատեղամասի վերահաշվարկը, որը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պահանջով էր իրականացվել:
Պարկը բացելուց հետո պարզ դարձավ, որ ընտրատեղամասային հանձնաժողովը ե՛ւ «Այո», ե՛ւ «Ոչ» քվեաթերթիկները միասին էին դրել՝ 1 պարկում, իսկ անվավեր ճանաչված քվեաթերթիկներն ընդհանրապես առանց պարկի դրված էին արկղում: Ընտրատարածքային հանձնաժողովը տարբեր պարկերում առանձնացրեց քվեաթերթիկները:
Վերահաշվարկի արդյունքում «Այո»-ի թիվը նույնը մնաց՝ 455, «Ոչ»-ի թիվը 3-ով ավելացավ՝ 379-ից դառնալով 382, իսկ անվավեր ճանաչված քվեաթերթիկները պակասեցին՝ 69-ից դառնալով 66:
Կարդացեք նաև
Անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեջ կային նաեւ գրառումներ, օրինակ՝ ընտրողներից մեկը ստորագրել էր «Այո»-ի համար նախատեսված վանդակում, մի ընտրող էլ ընտրելով «Ոչ»-ը գրել էր՝ «Արդա ա, խաղացեք, ժողովո՛ւրդ»:
Թիվ 7 ընտրատարածքում վերահաշվարկը շարունակվելու է նաեւ վաղը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
















































![IMG_0684[1]](https://www.aravot.am/wp-content/uploads/2015/12/IMG_06841.gif)
![IMG_0685[1]](https://www.aravot.am/wp-content/uploads/2015/12/IMG_06851.gif)
![IMG_0688[1]](https://www.aravot.am/wp-content/uploads/2015/12/IMG_06881.gif)
