Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձերբակալել Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վլադիմիր Գասպարյանին, Գորիկ Հակոբյանին, Գեւորգ Կոստանյանին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2015 20:01

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում քաղաքացիական ժողով անցկացրեցին «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչները: Նրանք հրապարակ մտան  թմբկահարությամբ: Գյումրի էին եկել Րաֆֆի Հովհաննիսյանը,Պետրոս Մակեյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Արմեն Մարտիրոսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, ձեռքով բարեւեց բոլոր կանգնածներին, հարցրեց նրանց ողջությունը ու սկսեց հանրահավաքը:Gyumri gyumri3

Նշենք, որ այսօր Գյումրիում ուղղակի սառնամանիք է, դրսում մի քանի րոպե մնալն անգամ հերոսություն է, ուստիեւ քիչ թվով մարդիկ էին հավաքվել հրապարակում: Նկատենք նաեւ, որ «Նոր Հայաստան»-ի ժողովի ժամը նույնպես բավական ուշ էր. այն մեկնարկեց ժամը 17.00-ին: Ինչեւէ, հավաքը վարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ այն երկար չտեւեց՝ մոտ մեկ ժամ: «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ անցկացնում են քաղաքացիական համապետական 14-րդ ժողովը, որի գլխավոր օրակարգում երկու հարց է՝ դեկտեմբերի 6-ին եւ դրանից առաջ պետական հանցագործություն, պետական հեղաշրջման փորձ կազմակերպած Սերժ Սարգսյանին աթոռից ազատելն է, եւ երկրորդը՝ մինչեւ նախագահական, խորհրդարանական  ընտրությունները ժողովրդի վստահությամբ կառավարություն կազմելն է: Բանախոսն ասաց, որ այս ժողովը տեղի է ունեցել հանրապետության 13  քաղաքներում, հաջորդ երեքշաբթի կմեկնարկի մայրաքաղաքում, որտեղ հանրագումարի կբերի բոլոր ժողովների արդյունքները:

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հիշատակել վերջին օրերին զոհված  զինվորների ու նաեւ Ավետիսյանների հիշատակը՝ հույս հայտնելով, որ նրանք վերջին զոհերը կլինեն: Նա ասաց, որ իրենց պայքարը աթոռակռիվ չէ. իրենք ուզում են Հանրապետական կուսակցության վախճանը: «Սա համազգային պայքար է եւ շատ շուտով դրա պտուղները մենք կտեսնենք: Գյումրի՛, շնորհավոր առաջին հերթին, շնորհավոր, որ ապահովեցիք հաղթանակ: Այդ հաղթանակը տակավին խորհրդանշական է, բայց ցույց տվեցիք, որ անգամ ստի, կեղծիքի դիմաց կարելի է հաղթել նախագահական ընտրություններում՝ Շիրակի մարզի հետ մեկտեղ: Եվ այս վերջին հանրաքվեի պահով Շիրակը մարզն այնքան կեղծիք տեսավ, որ «այո»-ն իբր թե հաղթեց, բայց Գյումրին, Վանաձորը, Իջեւանը լույս սփռեցին  հանրապետության վրա, որ մենք լույսի, հույսի, ճշմարտության հայրենիք ենք, ոչ թե ստի ու կեղծիքի, Սերժի ու Հովիկի: Ուրեմն մի տարի առաջ ես անուններով չէի խոսում, մի տարի առաջ ես ասում էի աթոռը զբաղեցնող, բռնազավթող մեկը, բայց հիմա ասում եմ՝ Սերժ Սարգսյան պետական հանցագործ, ով կազմակերպեց դեկտեմբեր 6-ին եւ դրան նախորդող կազմակերպված յուրացում պետական իշխանության, ժողովրդի քվեի, ժողովրդի իրավունքի»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:gyumri- скачанные файлы (10)

Նա նաեւ իր զայրույթը հայտնեց առ այն, որ Սերժ Սարգսյանը «Լիսկաներին ու թուլեքներին» ուղարկում է իրենց վրա, որպեսզի գան ու հայհոյեն նույնիսկ կանանց, ուսուցիչների ու մայրերի միջոցով լուծեն իրենց հաշիվները: «Վախկոտ Սերժեր ու Հովիկներ, ու իբր թե գեներալներ, եկե՛ք, կանանց մի՛ ուղարկեք, դուք եկեք, ժողովրդի աչքի մեջ նայեք, ներողություն ասեք», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որին կանգնածները արձագանքեցին. «Դրանք յուբկաներով տղամարդիկ են»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց նաեւ Վանաձորի քաշքշոցը, որտեղ, ըստ նրա երիտասարդ հանցագործները կեղծիքի մեքենան հրապարակ են բերել: Իսկ, սա, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նշանակում է, որ  իրենք ծննդաբերության նախաշեմին են ու ծնունդ պիտի տան Հայաստանի նոր Հանրապետության:

Ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Հանձնարարել գեներալներ Հակոբյանին, Գասպարյանին, Հովսեփյանին, գնդապետ Կոստանյանին անմիջապես քրեական պատասխանատվության ենթարկել, ձերբակալել, խափանման միջոց ճշգրտել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, համապատասխան մարզպետների, շտաբների պետերի, քաղաքապետերի եւ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրականացրեցին կամ մեղսակից դարձան աննախադեպ պետական հանցագործությանը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ռ,Յովհաննէսեանը բեմական լաւ յատկութիւններ ունի -տեսնում ենք որ ամէն դեր կրնայ խաղալ-ունի առաւելութիւն մը սունդուկեանի դերասաններուն բաղդատմամբ -անոնք ամէնքը Հօլլիվուտ հաստատուած են եւ մարդասպանութեան ամերիկեան թատերական տարբերաակները կը փորձեն իւրացնել -ինք ընդհակառահկն Հոլլիվուտէն ներածուած ՝ հայկական հրապարակային դերերու լաւ փորձեր կը կատարէ։ Ինչու Սունդուկեանի բեմ չի բարձրանար որ մենք եւս վայելենք զինք տաքուկ բազկաթոռներու վրայ նստած- Դուրսը ցուրտ է ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031