Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս ենք ելել փողոց ու այլեւս չենք վերադառնա, մինչեւ ռեժիմի հախից չգանք». Ժիրայր Սեֆիլյան

Դեկտեմբեր 20,2015 22:03

Գյումրու Թատերական հրապարակում «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքին կարճ ելույթով հանդես եկավ նաեւ Ժիրայր Սեֆիլյանը: «1991-92 թվականներն էին, երբ Հայաստանից փոքրաթիվ ջոկատներ մեկնում էին Արցախ՝ կազմակերպելու մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի պաշտպանությունը, այդ օրերին քչերն էին հավատում, որ փոքրաթիվ քանակով հնարավոր էր այսօրվա քարտեզին հասնել: Մեծամասնությունը, ընդգծված մեծամասնություն չէր հավատում, ոչ թե ցանկություն չունեին, այլ չէին հավատում, ինչպես կարծես այսօր մեր ժողովրդի մեծ մասը ցանկություն ունի ձերբազատվել այս ռեժիմից, բայց չեն հավատում: Նույնն այնտեղ էր՝ Ստեփանակերտում. 91 թիվ, երբ մենք խոսում էինք, որ օրը գալու է, եւ մենք ոչ միայն Կրկժան թաղամասն ենք ազատագրելու, այլ Աղդամն ենք ազատագրելու, նրանք ծուռ-ծուռ նայում էին մեզ, ասում էին՝ էս խելառները ովքե՞ր են, բայց վերջում այդպես եղավ: Վերջում այդ նույն չհավատացողներն ավելի առույգ կերպով էին մարտնչում, քան մենք: Ես վստահ եմ, որ նույնը Հայաստանում է լինելու, մենք այսօր ասում ենք՝  հաջողվելու է, ժողովո՛ւրդ, որ ձերբազատվենք այս ռեժիմից: Այդ ցանկությունը, որ գերիշխում է բոլորիս մոտ, իրականություն է դառնալու», -ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նաեւ ասաց, որ այս 20 տարիների ընթացքում հաջողվել է ձեւավորել միասնական ընդդիմադիր մի ճակատ, որը որոշել է չենթարկվել խանի կողմից թելադրվող խաղի կանոններին: «Պատահական չէ, որ մենք դեկտեմբերի մեկից դուրս ենք ելել փողոց ու այլեւ չենք վերադառնալու մինչեւ այս ռեժիմի հախից չգանք: Այն ընդդիմադիր ուժերը, որոնք իրենց համարում են ընդդիմադիր, նրանց տեղը փողոցում է, այլ ոչ թե Սերժի կողմից վերահսկվող քաղաքական դաշտ կոչեցյալը», -հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    « դեկտեմբերի մեկից դուրս ենք ելել փողոց ու այլեւ չենք վերադառնալու մինչեւ այս ռեժիմի հախից չգանք: »

    զգուշ եղէք, պաղ չառնէք դուրսը

    հարբուխ չըլլաք

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031