Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «պայքարել» խուճապի դեմ

Հունվար 14,2016 10:07

Հիշո՞ւմ եք, 2008 թվականին, երբ պարզ էր, որ սկսվում է համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորում էր «ճգնաժամ» բառը չօգտագործել, որպեսզի երկրի ներսում խուճապ չսկսվի: Հիրավի, երբ աշխարհի հարյուրավոր բանկեր չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները, դա կարելի է նաեւ անվանել «ժամանակավոր դժվարություններ», բայց դրանից երեւույթի էությունը չի փոխվի: 1970-ականներին նույնիսկ այսպիսի խորհրդային անեկդոտ կար: Հարց` ի՞նչն է սոցիալիզմի ժամանակ մշտական: Պատասխան` ժամանակավոր դժվարությունները: Բայց երբ ասվում է` «ճգնաժամ», դա մի կողմից՝ կարող է իսկապես խուճապ առաջացնել, եւ մարդիկ վազեն բանկոմատների մոտ` իրենց փողերը հանելու, իսկ մյուս կողմից` ստիպում է պետություններին ու նույն բանկերին արտակարգ միջոցներ ձեռնարկել: Ինչը, ի վերջո, տեղի ունեցավ:

Հիմա համաճարակն է: Եթե մի քանի հարյուր հոգի հիվանդ է գրիպով, եւ առնվազն 11 հոգի (երեկվա դրությամբ) դրանից մահացել է, ապա ի՞նչ կփոխվի նրանից, եթե դա կոչվի համաճարակ: Խուճապի ո՞ր տեսակն է այդ դեպքում ակնկալվում: Մարդիկ գրոհելու են դեղատները եւ անիմաստ դեղե՞ր են գնելու: Բայց հաշվի առնելով ներկայիս սոցիալական վիճակը՝ ես խիստ կասկածում եմ, որ քաղաքացիների մեծ մասը հնարավորություն ունենա 20 հազարանոց դեղեր գնելու: (Ուրիշ հարց, որ պետք է հորդորել մարդկանց՝ եթե նույնիսկ նրանց միջոցները բավարարում են, ինքնուրույն չբուժվել): Եթե խուճապի նշան է փողոցներում շնչադիմակներով ման գալը (մենք հիմա նման եզակի դեպքերի ականատեսն ենք), ապա դրա մեջ, կարծում եմ, որեւէ բացասական բան չկա:

Բայց եթե հնչի «համաճարակ»՝ ներկայումս «արգելված» բառը, ապա առողջապահության նախարարությունն, ըստ երեւույթին, ստիպված կլինի արթնանալ ներկայիս relax վիճակից եւ իր հիմնարկներում գործուն միջոցներ ձեռնարկել՝ մարդկանց կյանքը փրկելու, ինչպես նաեւ գուցե ակտիվացնի կանխարգելիչ աշխատանքները: Խրոխտ հաղորդագրությունները, ինքնագովազդը եւ ինքնագովասանքը այդ իրավիճակում, հավանաբար, այնքան էլ պատեհ չեն: Չգիտեմ, գուցե դրանք նպաստում են նրան, որ խուճապ չառաջանա, բայց մյուս կողմից՝ խորը անվստահություն են առաջացնում մեր առողջապահական համակարգի նկատմամբ:

Ենթադրում եմ, որ մարդիկ խուճապից չէ, որ մահանում են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. guerilla says:

    Արամ, ի՞նչն է քեզ հետ պահում Սյուզիին սատարող բաց նամակ հրապարակել և միացման կոչ անել կոչումնավորներին։ Մի կողմից բողոքում ես, որ արվեստագետները ձեն չեն հանում, մյուս կողմից ոչինչ չես անում։ Անկապ գրիպից գրելը ո՞րն ա։ Այսինքն ճիշտ էի, չես համարձակվի նվնվալուց էն կողմ անցնել։ Ափսոս։

  2. Հ.Շ. says:

    «Ենթադրում եմ, որ մարդիկ խուճապից չէ, որ մահանում են: »
    ………………………………………………………………………………………….
    Շիտակն ասած, բառացիօրէն, մարդ կարող է մեռնիլ խուճապից: Եթէ խուճապահար ամբոխը յանկարծ սկսի փախչիլ, ոմանք գետին կ’իյնան, կը կոխկռտուին, ոտնակոխ կը մեռնեն: Կամ ել, խուճապի պատճառով մարդ կարող է կաթուածահար ըլլալ, մեռնիլ:

    («Եթե կրնաս պահել գլուխդ առանձին,
    Երբ խուճապի մեջ է չորսդիդ ամեն մարդ,

    Եթե կրնաս վստահ ըլլալ քու անձին,
    Երբ ուրիշներ կը կասկածին քու վրադ,

    Եթե կրնաս……»

    Ռադյարդ Քիփլինգի, «Եթե» )

  3. Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ says:

    Արսեն, դուք խախտում եք մեր կայքի հրապարակման կանոնները, կոռեկտ եղեք, եւ ձեր գրառումները չեն հեռացվի:

  4. Ruben says:

    Երբ գրիպից տասնմեկ մարդ է մահանում եւ մի քանի հարյուր հիվանդ կա, դա արդեն հատուկ իրավիճակ է:

  5. Հ.Շ. says:

    նոյն հիւանդութեան համաճարակը մի քանի տարիներ առաջ տեղի ունեցաւ այլազան այլ երկիրներում

    պէտք է անմիջապէս ձեռնարկել պատվաստանյութի սրսկման

    հաւանաբար հնարաւոր է միւս երկիրներից պատվաստանյութը ստանալ որպէս անվճար օժանդակութիւն

  6. Մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու կանոնների մի հատված երեւում է անգամ այն պատուհանիկում, որտեղ դուք գրում եք այդ մեկնաբանությունները: Ամբողջական տեքստը տեղադրված է կայքում այս հասցեով՝ https://www.aravot.am/%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/
    Եվ դրանց դրույթներից է՝ «Խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս խուսափել վիրավորական արտահայտություններից… Այլապես Ձեր մեկնաբանությունները կարող են հեռացվել կայքից: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա»:

    • Արսեն says:

      Ամողջ կանոնները՝ ես ինքս են ներկացրել Էմմա Գաբրիելյանին մի մեկնաբանության մեջ, որը ջնջվել է։
      Եթե ցանկություն ունեք՝ կներկայացնեմ օրվա բոլոր մեկնաբանությունները՝ (և նրանք, որոնք դուք արդեն ջնջել եք, և իմ կողմից գրված և մերժված մեկնաբանությունները, և Էմմա Գաբրիլյանի պատասխան մեկնաբանությունները), որպեսզի հնարավորություն ուննաք դատելու՝ ձեր «մոդերատորի» համապատասխանությունը՝ իրեն հանձնարարված գործին։
      Ւմ մոտ՝ ոչինչ չի կորում…))))…

      • Ես ամբողջ գրագրությանը ծանոթ եմ: Մոդերատորի որոշումը ճիշտ էր: Ձեր մեկնաբանությունը խախտում էր մեր հրապարակման կանոնների հենց այն կետը, որը մեջբերել եմ: Եթե Ձեր քննադատությունը կոռեկտ շարադրված լինի՝ առանց անձի նկատմամբ հարձակումների, վիրավորական որակումների՝ կհրապարակվի:

  7. Արսեն says:

    Փաստորեն, ոչինչ տեղի չի ունեցել…))))… Ես՝ ոչինչ եեմ գրել, մոդերատորները ինձ ոչինչ չեն պատասխանել… ոչ մի մեկնաբանություն չեն ջնջել…. ամեն ինչ լավ է, և բոլորը՝ երջանիկ…)))))…
    Ւնչքան ճիշտ էր ընկեր Ստալինը. «Есть человек, есть проблема…. Нет человека, нет проблемы»…))))…
    Շարունակեք Ստալինաբար լուծել ձեր պրոբլեմները՝ սիրելի մոդերատորներ…)))))…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031