Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Համաշխարհային շուկայում սպառողական ապրանքների գների նվազումը պետք է հանգեցնի Հայաստանում ապրանքների էժանացմանը. «Հայկական ժամանակ»

Հունվար 16,2016 12:44

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփեց անցած տարին սպառողական գների ցուցանիշի իմաստով: Ամփոփեց ու արձանագրեց, որ անցած 2015 թվականին 2014 թվականի համեմատ կյանքը Հայաստանում թանկացել է 3,7 տոկոսով:

Շա՞տ է թանկացել, թե՞ քիչ: Պիտի ավելի շա՞տ թանկանար, թե՞ ավելի քիչ: Կամ պետք է ընդհանրապես չթանկանա՞ր, իսկ գուցե նաեւ էժանանա՞ր: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ունենալով մի քանի հստակ տվյալներ, կարելի է բավականին մեծ ճշգրտությամբ հաշվարկել, թե արդյոք սպառողական գների փոփոխությունը համահո՞ւնչ է իրավիճակին: Փորձենք շատ մոտավոր կատարել նման հաշվարկ: Հայաստանում սպառողական գների փոփոխության վրա ազդում են բազմաթիվ գործոններ:

Դրանցից ամենակարեւորը թերեւս մեր ազգային արժույթի` դրամի փոխարժեքի փոփոխությունն է եւ համաշխարհային շուկայում սպառողական ապրանքների գների փոփոխությունը: Համաշխարհային շուկայում սպառողական ապրանքների գների նվազումը պետք է հանգեցնի Հայաստանում ապրանքների էժանացմանը, իսկ դրամի արժեզրկումը պետք է բերի ապրանքների թանկացմանը: Հենց այս երկու երեւույթների հետ էլ մենք գործ ենք ունեցել նշված երկու տարիների ընթացքում:

Հայկ ԳԵՒՈՐԳՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031