Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Առաջին անհրաժեշտության ո՞ր սննդատեսակներն են թանկացել և որքանով. «Ժողովուրդ»

Փետրվար 04,2017 10:34

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերին արձանագրվել է 2.6 տոկոս գնաճ: Պարենային ապրանքները վերոնշյալ ժամանակահատվածում թանկացել են 7.4 տոկոսով, ոգելից խմիչքը՝ 0.1 տոկոսով, սպառման ապրանքները՝ 4.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 0.6 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները 0.7 տոկոսով էժանացել են: Պարենային ապրանքների շուկայում արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացմամբ:

Օրինակ՝ այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի գնաճը կազմել է 36.5 տոկոս: Թանկացել են նաեւ սունկը, սխտորը, ճակնդեղը, գազարը, վարունգը, լոլիկը, սմբուկը եւ այլն: Բացի բանջարեղենից եւ մրգից՝ թանկացել են նաեւ առաջին անհրաժեշտության սննդատեսակներից ձուն, ձեթը, շաքարավազը, կարագը: Օրինակ՝ կարագը այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, 1.7 տոկոսով թանկացել է:  Իսկ շաքարավազը նշված ժամանակահատվածում թանկացել է 0.6 տոկոսով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728