Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք նշանակվեց

Հունվար 16,2016 13:22

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց նշանակվեց երկամսյա նախնական կալանքը: Այս մասին լրագրողներին հայտնեց Առաքելյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը: Նա նշեց, որ իրենք միջնորդել են, որ Առաքելյանի նկատմամբ գրավ կիրառեն, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է:

Փաստաբանը նշեց, որ Վլադիմիր Առաքելյանը առողջական խնդիրներ ունի, եւ իրենք պատրաստվում են առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Արման Դանիելյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031