Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան. «Վերջ տվեք քանդելուն» (Տեսանյութ)

Հունվար 18,2016 15:42

«Քանդեցիք Երիտասարդական պալատը, ոչ մի բան տեղում չկա, քանդեցիք «Սեւան» հյուրանոցը, ի՞նչ կառուցվեց տեղում ոչինչ, ապագան էլ չի երեւում: Քանդեցինք հրապարակի աննման հուշարձանը, այդ շքեղ պատվանդանը քանդելուց ի՞նչ եղավ: Այս քանդելուն պետք է վերջ տալ՝ դա բոլորս պետք է ասենք: Վերջ տվեք քանդելուն, բավական է»,-այսօր «Հայելի» ակումբում նման կոչ արեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նրան եւս բարկացրել է քաղաքապետի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու որոշումը:

«Զվարթնոցը» վերջին շրջանի ճարտարապետական կոթողներից է, որը լրացնում է Հայաստանի դիմագիծը: Ինչո՞ւ եք քանդում, նորը կառուցեք: Կտրականապես դեմ եմ քանդելուն եւ մեծ շարժում պետք է ստեղծել քանդելու դեմ»,-ասաց Գասպարյանը:

Նա նկատեց, որ այսօր մետրոպոլիտենի արդեն 32 կայարան պետք է ունենայինք, եթե աշխատանքները ժամանակին իրականացվեին. «Աջափնյակի գիծն արդեն պատրաստ էր, բայց հույսը կտրվեց, դա էլ չի կառուցվի: Այսպես չի կարելի: Խոսում ենք Եվրոպայի «մայրամուտի» մասին, բայց «մայրամուտն» իրականում մեզ է վերաբերում: Մենք ճահճի մեջ ենք: Հայաստանը «վթարված» վիճակում է՝ ամեն ինչ վաճառվում է: Մի օր էլ մեկը Հայաստանը կգնի եւ կասի՝ վաճառելու եմ: Ժողովուրդը ամեն ինչի հանդեպ հավատը կորցրել է, ապատիայի մեջ է»,-եզրափակեց գրականագետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    //մետրոպոլիտենի 32 կայարա՜ն … // – Ինչի մասին եք խոսում, եղբայր պատվական! Ում համար, առանց ավտո, անփող կիսասովածների? Էդպես որ գնա գրադարաններ ու մակամսուրներ էլ կուզեք! Բանկ, խաղատուն, աստղավոր հույրանոց, պլպլան բ…անոց, փող ու երկրին պրիստիժ բերողները սրանք են հիմա: Ինչպես երեւում է դեռ լավ չեք հասկացել դեմոկռասիայի եւ լիբեռաստության իմաստն ու ընձեռնված բարեբեր հնարավորությունները, հարգելիս:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031