Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ահազանգել է, որ իրեն առևանգել են գերեզմանատան ճանապարհին. հարուցվել է քրեական գործ

Հունվար 21,2016 13:05

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու դեպքի առթիվ:

Հ.Մնացականյանը 2016 թվականի հունվարի 16-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 15-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի՝ գերեզմանատուն տանող ճանապարհահատվածում երկու անձինք գումարային պարտքի հարցի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա իր կամքին հակառակ նստեցրել են իրենց ավտոմեքենան և առևանգել։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031