Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգվելուց եւ վերադառնալուց հետո Նարինե Հայրապետյանը չի պատասխանում անգամ թիմակիցների զանգերին

Հունվար 22,2024 17:32

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի առեւանգման մասին համացանցում տարածված լուրերն ու վարկածները հակասական են: Պաշտոնական տեղեկությունն այն է, որ հունվարի 17-ին նա ոստիկանություն է դիմել ու իրավապահներին հայտնել է, որ ենթարկվել է առեւանգման, ՔԿ-ից տեղեկացնում են, որ այդ առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ըստ հաղորդման, հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից Հայրապետյանին անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, տեղափոխել մի անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նրան նորից հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից ու հեռացել։

Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ սա զուտ քաղաքական շահարկումների համար է արվել եւ Նարինե Հայրապետյանի ցուցմունքը կեղծ է:

Զարուհի Փոստանջյան

Aravot.am-ը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տեղեկություններ նա ունի իր թիմակցի առեւանգման մասին, ինչի՞ հետ է դա կապված, արդյոք քաղաքական գործունեությունն է պատճառը, խմբակցությունը կապ ունի՞ այդ պատմության հետ, թե՞ ոչ: Տիկին Փոստանջյանն ասաց, որ բացարձակ տեղյակ չի, թե ինչ պատմություն է: Ինքն էլ, ինչպես եւ լրագրողները, փորձել են զանգել Նարինե Հայրապետյանին՝ համացանցից լուրերին տեղեկանալուց հետո, բայց նա չի պատասխանել որեւէ մեկի զանգին: Խմբակցության անդամները եւս սպասում են, որ տիկին Հայրապետյանը կապ հաստատի, չեն բացառում ոչինչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031