Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան Նյու-Յորքում ձեռք է բերել երկու թանկարժեք բնակարաններ 3 միլիոն դոլար ընդհանուր արժեքով

Հունվար 21,2016 13:39

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը անցած տարիներին բազմաթիվ անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բուլղարացի ղեկավար Իրինա Բոկովայի կոռումպացված գործունեության մասին: ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը բազմաթիվ նամակներ է ուղղել տիկին Բոկովային՝ հայկական խաչքարերի ոչնչացման և մշակութային ցեղասպանության հարցում Ադրբեջանի հետ հանցակից լինելու խնդրի շուրջ: Այդպիսի եզրահանգման համար հիմք է հանդիսացել այն, որ սույն տիկինը, անտեսելով իր հիմնական պարտականությունները, այդպես էլ փաստահավաք հանձնաժողով չուղարկեց Նախիջևան` 2006-2010 թվականների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրագործված և կազմակերպված մշակութային ցեղասպանությունը` 10.000ից ավելի հայկական խաչքարերի ոչնչացումը հետազոտելու համար:

ԵՀՄՖ Նախագահության համար պարզ էր, որ սույն տիկինն իր «անգործության» դիմաց վարձահատույց է լինում ալիևյան «առատաձեռնություններով» և իր անգործությունը հիմնավորում անտրամաբանական պատճառաբանությամբ:
Հետագայում էլ ԵՀՄՖ Նախագահությունը իր հայտարարություններում` հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կասեցնելու հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «անզորությունը» գնահատեց որպես հրեշավոր հանցագործության մեղսակցություն:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը հիշեցնում է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը` 2015 թվականը ԵՀՄՖ-ի կողմից հայտարարվել էր որպես ցեղասպանությունների և նրանց հետևանքների դեմ պայքարի սկիզբ, և գործունեության մի կարևոր մասն էր հանդիսանում հայկական մշակութային ցեղասպանությունների հետազոտումը և մեղավորներին ի հայտ բերելը:

Եվ ահա մեր ջանքերը տվեցին դրական արդյունք` ԵՀՄՖ գործընկերների լրագրողական հետաքննության արդյունքում պարզվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բուլղարացի ղեկավար Իրինա Բոկովան Նյու-Յորքում` Մանհեթթենում ձեռք է բերել երկու թանկարժեք բնակարաններ 3 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, և ամենակարևորն այս ամենի մեջ այն է, որ այս բնակարանները գնվել են նարկոբարոններին վայել ոճով` կանխիկ դրամով:

Գործարքների բոլոր մանրամասները պարզվել են Նյու Յորքի պետական գույքի ռեգիստրին «Bivol» պարբերականի կողմից արված հարցման արդյունքում և հրապարակված են մամուլում ( https://bivol.bg/en/bulgarian-unesco-chief-and-her-family-own-manhattan-property-for-more-than-three-million-us-dollars.html ):

ԵՀՄՖ Նախագահությունը համոզված է, որ ՄԱԿ-ի ղեկավարությունը, հիմք ընդունելով լրագրողական հետաքննության արդյունքները, ձեռնամուխ կլինի ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ներքին հետաքննություն իրականացնելուն և դրա հիման վրա արդարացի որոշման կայացմանը:

ԵՀՄՖ Նախագահություն
21 հունվարի 2016թ.
Բրատիսլավա, Սլովակիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031