Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանը Դիտորդական Խմբի միջնորդությամբ դադարեցրել է հացադուլը և ջրադուլը

Հունվար 23,2016 00:40

2016 թվականի հունվարի 22-ին երեկոյան 20:00 սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։

Այցելության ընթացքում Խմբի անդամներ Ա․ Զալյանը, Ա․ Սահակյանը ինչպես նաև փորձագետ Ա․ Սաքունցը հանդիպում են ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի հետ։ Հանդիպման ընթացքում դիտորդները և փորձագետը ներկայացրել են Հայկ Կյուրեղյանին անհանգստացնող հիմնական հարցերը և պահանջները։

Խմբի անդամները առանձնազրույց են ունեցել նաև Հ. Կյուրեղյանի հետ։

Դիտորդական Խմբի միջնորդությամբ Հ. Կյուրեղյանը ստացել է ՔԿՀ վարչակազմի հավաստիացումը, որ կտեղափոխվի մենախուց, ինչով և կապահովվի նրա անվտանգությունը։ Որից հետո Հայկ Կյուրեղյանը հայտարարել է ջրադուլից և հացադուլից դուրս գալու մասին։

Հիշեցնենք, որ շուրջ 8 օր է՝ Հայկ Կյուրեղյանը հացադուլ էր հայտարարել, և 5 օր է նաև ջրադուլ։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031