Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը օլիգարխի լակոտները չեն գնալու, սահման պահեն, մեր տղերքն են սահման պահելու». ցուցարար

Փետրվար 22,2016 22:00 Share

Երբ այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները «սա մեր տարածքն է» պատճառաբանությամբ արգելում էին «Նոր Հայաստան» ճակատի անդամներին անցկացնել իրենց ակցիան, ցուցարար կանանցից մեկը մատնանշեց հիմնարկի տարածքի աղբը ու դիտողություն արեց:

«Ձեր տարա՞ծքն է, դե մաքրեք ձեր տարածքը, թե՞ Հայաստանը միայն տարածքները զավթելով է, ոչ թե մաքուր պահելով: Ճիշտ է, մենք մեծ տարածք ունենք, բայց ամբողջ տարածքը աղբ է՝ սկսած մարդկանցից, Ազգային ժողովից մինչեւ Բաղրամյան 26: Մաքրել է  պետք, լավ մաքրել է  պետք այս տարածքի հետ միասին»,- ասաց ցուցարար կինը:

Դիմելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին՝ նա շարունակեց իր հարցադրումները. «Միայն անունո՞վ է ձեր տարածքը, միայն անունո՞վ է հայրենիք, Հայաստան, հայրենասիրության մասին ենք խոսում, իսկ ո՞ւր է այդ հայրենասիրությունը… ազնիվ երիտասարդներին բերում եք, խցկում եք բերդերը, վաղը հայրենիքը պաշտպանելու համար զինվոր չեք ունենալու: Վաղը օլիգարխի լակոտները չեն գնալու, սահման պահեն, մեր տղերքն են սահման պահելու, որ բերում եք էստեղ ու պահում եք»:

Հիշեցնենք, որ այսօր ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի, «Նոր Հայաստան» ճակատի անդամները բողոքի ակցիա ու մեկ օրյա նստացույց են սկսել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի առջեւ:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ազատության հրապարակում հունվարի մեկին «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումների ժամանակ:

Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասով: Ըստ մեղադրանքի` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Մանրամասներն ավելի ուշ` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29