Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյան․ «Հուսով եմ, որ 2024-ին ժողովուրդը կապստամբի, դուրս կգա փողոց, այլապես մենք կարող ենք կորցնել պետականությունը»

Հունվար 01,2024 12:45

Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ԱԺԲ-ի հետ Նոր տարին Ազատության հրապարակում դիմավորած Գեւորգ Սաֆարյանը գնահատելով 2023 թվականը եւ  խոսելով 2024 թվականից իր ակնկալիքների մասին՝ ասաց․ «2023 թվականը հերթական ծանր տարին էր մեզ համար։ 100 տարի հետո մենք եւս մեկ անգամ ունեցանք գաղթականներ՝ մարդիկ, որ իրենց տնից զրկվեցին, նաեւ շատերը ռազմական գործողությունների հետեւանքով հարազատներին կորցրին։ Եվ այս ամենի ներքո մարդիկ Նոր տարին նշում են հրավառությամբ, Երեւանում ժանտախտի օրոք խնջույքը շարունակվում է։ Ցավոք սրտի, մենք չենք գնահատում այն կորուստները, որ ունեցել ենք, ինչի արդյունքում կարող ենք մտածել, որ այդ կորուստները շարունակվելու են նաեւ 2024-ին։

Մենք պիտի գիտակցենք, որ իրականում երկրի վիճակը ծայրահեղ ծանր է։ Եվ այս հրավառության, լույսերի եւ ահռելի անիմաստ ծախսերի քողը մեր պետության ծանր վիճակը չի բարելավելու։ Եվ եթե 2024 թվականին չսթափվենք, դուրս չգանք փողոց, այս դավաճան իշխանությանը չհեռացնենք եւ չսկսենք պետականաշինության գործընթացը, ապա մեր պետության գոյությունը վտանգված է։

Ես հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներից մեկում հայտարարեց, որ Հայաստանի սահմանների վրա էսկալացիայի վտանգը պահպանվում է եւ Հայաստանը պատրաստ չէ այդ էսկալացիային։ Ստացվում է, որ եթե այդ էսկալացիան լինի, Հայաստանը կդադարի գոյություն ունենալ։ Իսկ այս իշխանությունները ծախսում են միլիոնավոր դոլարներ տարբեր զվարճանքների, հրավառությունների, քաղաքապետերի երդմնակալությունների եւ այլ բաների վրա, բայց այդ գումարները չեն ծախսում պաշտպանության, վրա, այն կետերում,  որտեղ որ պետք է այդ էսկալացիայի դեմն առնել։ Այսինքն, եթե հենց իշխանություններն են խոստովանում, որ Հայաստանի գոյությունը վտանգված է, դա նշանակում է, որ, իրոք, այդ հանգամանքը կա, եւ իրենք անընդհատ փորձում են այդ ամենը կոծկել։

Հիմա, եթե ժողովուրդը չսթափվեց, չհասկացավ, որ քանի դեռ մենք մեր տներում ենք, քանի դեռ զվարճանում ենք եւ տոնում ենք, մեր կոկորդին մոտենում է թուրքական յաթաղանը։ Ես հուսով եմ, որ 2024-ին մեր ժողովուրդը կապստամբի, դուրս կգա փողոց։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել եւ պետականությունը եւ ժամանակի ընթացքում առհասարակ դադարել այստեղ  որպես ժողովուրդ գոյություն ունենալուց»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031