Լրահոս
Օրվա լրահոսը

Զլատան Իբրաիմովիչը ուզում է տեղափոխվել «Ռեալ»

Փետրվար 24,2016 16:26 Share

Իսպանական Okdiario հրատարակության ունեցած տեղեկության համաձայն, շվեդ ֆուտբոլիստը շատ է ցանկանում մարզական կարիերան ավարտել «Ռեալում»: Նա անգամ կապ է հաստատել մադրիդյան ակումբի մարզչական շտաբի եւ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Զլատանը Զիդանին տեղյակ է պահել «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկության մասին, իսկ վերջինը հասկանալ է տվել, որ նրա խաղը համապատասխանում է իր ղեկավարած թիմին:

Ավելի վաղ նշվում էր, որ Իբրաիմովիչը չի երկարացնելու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ եւ կարիերան կարող է շարունակել Անգլիայի պրեմիեր լիգայում կամ MLS-ում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ dailystar.co.uk

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել