Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է, որպեսզի Քարիմ Բենզեման կանգնի դատարանի առջեւ

Հուլիս 03,2020 19:35

Ֆրանսիայի դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կանգնի դատարանի առջեւ: Ինչպես տեղեկացնում է Goal-ը, դա կապված է ավելի վաղ մեկ այլ ֆուտբոլիստի՝ Մաթյե Վալբուենայի նկատմամբ շանտաժի հետ: Այն ժամանակ անհայտ անձինք նրանից գումար էին պահանջել՝ սպառնալով հակառակ դեպքում սեքս-տեսանյութ տարածել Վալբուենայի մասնակցությամբ: Ֆրանսիայի դատախազության կարծիքով Բենզեման  մասնակցել է այդ շանտաժին, թեեւ վերջինը դա կտրականապես ժխտում է:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը այս պատմության պատճառով ֆուտբոլիստին  թիմ չի հրավիրում: Բենզեման վերջին անգամ Ֆրանսիայի ընտրանիի մարզազգեստ հագել է 2015 թվականի աշնանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031