Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

Փետրվար 25,2016 15:11

«Հայ բազուկը գիտէ հրացան բռնել, Հայ սիրտը գիտէ կռուիլ եւ պաշտպան կանգնիլ իր իրաւունքներուն»:

Զորավար Անդրանիկ

«Բայց ի՞նչ էր, որ կապում էր հայերին մի այնպիսի երկրի հետ, ուր նրա կյանքը հանապազօրյա վտանգի մեջ էր, ուր նրա կայքը ապահովված չէր, ուր նրա ապրուստը խառն էր արյան ու քրտինքի մեջ, ուր նրա ընտանեկան սրբությունը արատավորվում էր, ուր նրա կրոնքը և ամեն ինչ, որ նվիրական էր նրա համար, սրբապղծվում էր: Ի՞նչ էր, որ կապում էր հայերին այսպիսի երկրի հետ. — Հայրենիքի սերը»:

Այս խոսքերն ասվել են շուրջ 130 տարի առաջ` մեծն Րաֆֆիի կողմից, և չնայած նրան, որ այսօր Հայաստանում նույն բարքերն են տիրում, մեր սերը մեր Հայրենիքի նկատմամբ չի դադարել: Հայաստանում կան պայքարողներ, կա դիմադրություն հանցավորների նկատմամբ, կան անհնազանդներ անարդարության նկատմամբ, կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են խոսքի ազատության համար հանիրավի գտնվել բանտախցերում: Տարիներ շարունակ խոսքի ազատության համար հետապնդվողներին այս տարի նորից ավելացան ևս երկուսը` Գևորգ Սաֆարյան և Վարդգես Գասպարի:

Սիրելի Վարդգես, սիրելի ընկեր, սիրելի քաղաքացի, շուրջ տասը տարի է, որ քեզ ճանաչում եմ` ազատության նվիրյալ մարտիկի առաջնորդությունն այսօր դու ես մարմնավորում և մղում առաջ: Շնորհակալ ենք քեզ, որ դու մեծ Զորավարի ամենալավ զինվորներից և նրա կիսատ թողած գործը շարունակողներից ես:

Ճաղերի այն կողմում հանիրավի գտնվող մեր քաղաքացիներին` ուժ, կամք, համբերություն, իսկ ճաղերի այս կողմում գտնվող քաղաքացիներին` բազկի ուժ, սրտում կռիվ, պաշտպանական գործողություններ իրականացնելու կամք:

Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ազգային հերոս և հայ ժողովրդի մեծ զավակ Զորավար Անդրանիկի ծննդյան 151-ամյակն է: Ազատ Հայաստանի ազատ քաղաքացիների համար Զորավար Անդրանիկի կյանքն ու պայքարն է առաջնորդող օրինակը:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29