Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Արտենի բնակավայրում՝ Զորավար Անդրանիկի նկարը դպրոցի պատից հեռացնելու շուրջ․ Shamshyan.com

Հոկտեմբեր 24,2026 16:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է` գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնել։

2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն են իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։ Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել է, ինչը բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Պետրոսի տիկին, դու Հայաստանի կրթության նախարարն ե՞ս, թե՞ թուրքերի ու ադրբեջանցիների։ Հայերիս հերոս ԱՆԴՐԱՆԻԿԻ նկարն ու՞մ հրահանգով ես հանում, անունը հնչեցրու, այ տափուկ տիկին։ Անդրանիկից մինչև հիմա թուրքերը դողում են, դու էլ ես դողու՞մ։

Պատասխանել