Մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Հայաստանի «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնությունը քայլերթ էր կազմակերպել: Քայլերթը սկսվեց Աբովյան փողոցից՝ Ավ. Իսահակյանի արձանի շրջակայքից: «Ֆեմինիստ պլատֆորմ»-ի անդամները հավաքվել են «Կանանց իրավունքի օր», «Կանայք տարբեր են», «Ուժեղ ենք միասին» եւ այլ պաստառներով:
Երթը շարժվեց Աբովյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից էլ Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Կարապի լիճ, որտեղ կսկսվի ստեղծարար անկյունների ակտիվությունը՝ կապոերա, նկարչություն, պար, ձեռագործ, յոգա, որը կուղեկցվի համերգով:
Քայլերթի ընթացքում «Ֆեմինիստ պլատֆորմ»-ի անդամները կոչ էին անում կանանց պայքարել իրենց իրավունքների համար, բացականչելով՝ «Ոչ հայրիշխանությանը», «կարմիր խնձորը ուտելու համար է», «փողոց, պայքար, ազատություն», «կանանց իրավունքների օր՝ ամեն օր», «ընտրողը մենք ենք, մարմինը իմն է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: