Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին Վարչական դատարան չեկավ, պատշաճ չէր ծանուցվել

Մարտ 10,2016 18:35

Ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ նրա ներկայացուցիչները` Սերգեյ Գրիգորյանը եւ Տիգրան Եգորյանն այսօր ներկա չգտնվեցին ՀՀ Վարչական դատարանում ժամը 16:30-ին նշանակված դատական նիստին:

Նիստը վարող դատավոր Անի Հարությունյանն ասաց, որ պատասխանող Վարդգես Գասպարիի չներկայանալու պատճառն այն է, որ նա նիստի մասին պատշաճ չի ծանուցվել եւ որ դատարանն էլ նրա` ծանուցված լինելու մասին փաստաթուղթ չունի: Այդ պատճառով էլ դատական նիստի լսումը հետաձգվեց` նշանակվելով մայիսի 12-ին ժամը 16:30-ին:

Gaspari-1

Հիշեցնենք, որ Վարչական դատարանում քննվում է ոստիկանության հայցն ընդդեմ Վարդգես Գասպարիին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Ակտիվիստ Գասպարին մեղադրվում է ՀՀ ոստիկանության պահանջը չկատարելու մեջ:

Aravot.am-ը Վարդգես Գասպարիից հետաքրքրվեց, թե նիստին չներկայանալու պատճառն արդյոք չծանուցված լինելն էր: Պարոն Գասպարին ասաց, որ այդ հարցով նրա պաշտպաններն են զբաղվում, եւ որ նրանք են որոշում գնալ-չգնալը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    երեւի իր փաստաբաններն ալ… պառկած են

    lol

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031