Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը խոստովանել է, որ օղի է կեղծում, Շաբոյանը փաստեր է ուզում (Տեսանյութ)

Մարտ 15,2016 17:15

Սամվել Ալեքսանյանը չէր հերքում, որ կեղծում է օղիներ. «Որ ասում եք կեղծում եք, դրան բան չեմ ասում, բայց որ որակին եք կպնում՝ ճիշտ չեք անում: Ես հազարավոր աշխատատեղ եմ ստեղծում»,- «Հետքին» ասել էր գործարար պատգամավորը:

Այսօր այդ առնչությամբ լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ոչ մի քայլ չեք անում, մարդը հստակ խոստովանում է, որ կեղծում է շուկայում՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Մենք որեւէ մեկի խոսքը չենք մեկնաբանում, վարչական մարմին ենք, ուսումնասիրում ենք, իրավախախտումների, հիմքերի առկայության պարագայում պատժում ենք տնտեսվարողներին: Եթե կոնկրետ, առարկայական փաստեր կան՝ ասեք»:

Լրագրողների զարմանքին, որ մարդը ինքն է խոստովանում, էլ ի՞նչ առարկայական փաստ եք ուզում՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ կոնկրետ ինչի մասին է խոսքը»:

Հարցին՝ բանանի շուկայում ե՞րբ եք ուսումնասիրություններ անելու՝ Շաբոյանը պատասխանեց. «Բանանի շուկան մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, գնագոյացման հաշվարկներ ենք անում»:

Նա ասաց, որ օղիների եւ այլ շուկաներում երբ որ բողոք են ունենում, ուսումնասիրում են կոնկրետ դեպքը:

Aravot.am-ի հարցին՝ Դուք որ խանութ եք գնում, եւ, ասենք, Medoff-ի փոխարեն Medofe օղի եք տեսնում, Դուք չե՞ք շփոթվում՝ Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Եթե խոսքը օղիների մասին է, հանձնաժողովը նախկինում  վարույթ է հարուցել, պատասխանատվության է ենթարկել, եթե ներկայումս էլ կլինեն դեպքեր, անպայման ուսումնասիրության կենթարկենք ու վարույթ կհարուցենք»:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե չե՞ն պատրաստվում ուսումնասիրություններ անել կարագի շուկայում, «Anchor» կարագի մի քանի տեսակ կա շուկայում՝ նույն կապույտ թղթով, բայց մեկ տառի տարբերությամբ:

Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ այդտեղ կարող է անբարեխիղճ դրսեւորումներ լինեն. «Չեմ բացառում, բայց միանշանակ պատասխան չեմ կարող տալ, մինչեւ չուսումնասիրենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031