Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են ռուսաց լեզվի խորացված ուսուցման եւ այլ հարցերի

Մարտ 21,2016 15:03

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ մեր բարեկամական հարաբերություններն իրենց արտացոլումն են գտել նաև կրթության ոլորտում: «Մեր հանրապետության բուհական համակարգում ավելի քան մեկ տասնամյակ գործող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կարևոր դեր ունի, իսկ մեկ տարուց ավելի է, ինչ գործում է նաև Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը, որը, անշուշտ, նոր հնարավորություն է մեր ուսանողների համար և մեծացնում է միջբուհական մրցակցության մակարդակը՝ միաժամանակ նպաստելով որակի բարձրացմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության համար` դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման և փոխհամաձայնեցման մթնոլորտում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտադրություն են հայտնել վերանայել երկու պետությունների կրթության և գիտության նախարարությունների միջև կնքված համաձայնագիրը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա կրթության ոլորտում հարաբերությունների զարգացման համար:

Նախարար Լ. Մկրտչյանն առաջարկել է վերականգնել նաև գիտության ոլորտում նախկինում եղած փոխգործակցությունը` շեշտը դնելով բնական և տեխնիկական գիտությունների վրա:

Հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով` ՀՀ ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Հայաստանում ընդունել Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ռուսաց լեզվի խորացված ուսուցման, դպրոցների միջև համագործակցության, ՌԴ բուհերում կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031