Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև 2021թ․ մատուռի տարածքը եղել է մասնավոր սեփականություն, որտեղ մուտք գործել, նկարելն անգամ խնդիր է եղել. միջնադարյան խեցամանների բեկորներ, մարդկային ոսկորներ՝ Համլետավանում պեղումների արդյունքում

Նոյեմբեր 11,2022 17:11

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռում այս տարի կատարված պեղումների արդյունքում բացվել է՝ արևելք-արևմուտք ուղղվածությամբ մի խուց. երկարությունը մոտ երկու մետր է, լայնությունը՝ 1,30։ Այն կազմված է իրար զուգահեռ դրված երկու մեծ քարերից (ձախ մաս) և մի խոշոր ժայռաբեկորից (աջ մաս)։ Մատուռը թվագրվում է 17-18-րդ դդ: Պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լ․ Մկրտչյանը:

Լևոն Մկրտչյան, արշավախմբի ղեկավար
– Մատուռի բեմի տակ գտնվող խցում՝ հայտնաբերվել են մարդկային ոսկորների և միջնադարի տարբեր ժամանակաշրջաններին բնորոշ խեցամանների բեկորներ։ Հավանաբար ոսկորների բեկորները մասունքներ են (սրբերի կամ նահատակների), որոնք ամփոփվել են մատուռում, իսկ թե ո՞ւմ են պատկանում, դեռևս անհայտ է։

Մատուռը ամբողջությամբ ծածկված է եղել կենցաղային և շինարարական աղբով, որը հեռացնելուց հետո բացվել է քիչ թե շատ անխաթար մնացած մշակութային շերտ՝ առատ խեցեղենով։ Խեցեղենի մեջ աչքի են ընկնում օրինակներ, որոնք վերաբերում են միջնադարի ավելի վաղ փուլերին, քան թվագրվում է մատուռը։ Այն կառուցված է ժայռոտ բլրի գագաթին, հիմքերը նույնպես խոշորածավալ ժայռաբեկորներ են։

Մատուռի անունը դեռևս անհայտ է, մինչև 2021թ․ մատուռի տարածքը եղել է մասնավոր սեփականություն, որտեղ մուտք գործել, նկարելն անգամ խնդիր է եղել: Համլետավան գյուղի մատուռում իրականացված պեղումներին, բարերարի նախաձեռնությամբ, պետք է հաջորդեն ամրակայման և վերականգնման աշխատանքներ։

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930