Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Մարտ 29,2016 11:07

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով երկրում ժողովրդավարության ամրապնդման ու մարդու իրավունքների ապահովման գործում ընտրական օրենսդրության առանցքային նշանակությունը:

Ուսումնասիրության արդյունքում ձևավորված առաջարկները վերաբերում են՝

1.  Քվեարկության ընթացքի տեսանկարահանման ապահովմանը և դրա համար անհրաժեշտ չափանիշների սահմանմանը.

2.  Քվեարկության սենյակում տեղական դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների միաժամանակ ներկայության առավելագույն քանակի ընդլայնմանը.

3.  Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը՝ միջազգային կազմակերպությունների և ՀՀ Սահմանադրական դատարանի ձևավորված չափանիշներին համապատասխան.

4.  Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման պայմանների ապահովմանը, այդ նպատակով օրենսդրական անհրաժեշտ կանոնների սահմանմանը.

5.  Կանանց ընտրական իրավունքի ապահովմանը՝ ընտրություններում կանանց պատշաճ ներկայացվածություն ապահովելու նպատակով.

6.  Ընտրական գործընթացի նոր մասնակցի՝ մասնագետի իրավական կարգավիճակի առանձին սահմանմանը.

7.  Հանձնաժողովի նիստերին կամ քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գրանցումն ապահովող պատշաճ պայմանների ստեղծմանը.

8.  Նախագծի՝ Երևանին առնչվող կարգավորումները Գյումրի և Վանաձոր քաղաքներին հավասարապես վերաբերելի դարձնելուն:

Նշված առաջարկները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ կառավարություն և ՀՀ ազգային ժողով:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031