Լրահոս
Արգելված է Արցախ լսելը
Օրվա լրահոսը

ՄԻՊ հաստատության անկախությունը պետք է երաշխավորված լինի ոչ միայն օրենսդրությամբ, այլև գործնականում. Մանասյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբեր 23,2026 11:30 Share

Սեպտեմբերի 22-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան գործընկերության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախության և ինստիտուցիոնալ ամրապնդման երաշխիքները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։

⚖️ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախությունը պետք է երաշխավորված լինի ոչ միայն օրենսդրությամբ, այլև գործնականում։ Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է հաստատության մանդատի լիարժեք և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովումը։

Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ իրականացմանը և այս ուղղությամբ Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930