ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Ճանաչման մասին հայտարարությունը տեղադրվել է LegiScan կայքում։
Հայտարարության մեջ Հավայիի խորհրդարանը հիմնավորում է իր կայացրած որոշումը` ներկայացնելով մի քանի փաստեր, որոնք հաշվի առնելով էլ կայացրել է այդպիսի որոշում։
Այդ փաստերից մի քանիսում, մասնավորապես նշվում է. «Նկատի ունենալով հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայկական շրջան է Հարավային Կովկասում, ունի երկարատև պատմություն, հայ ժողովրդի պատմության և մշակույթի համար նվիրական վայր է, հաշվի առնելով հանգամանքը, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին, տասնամյակներ տևած պայքարից հետո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճնշով մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը, հաշվի առնելով, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համառություն և հաստատակամություն ցուցաբերեց հակառակ պատերազմին, կոտորածին և տնտեսական շրջափակմանը և այլ ահռելի դժվարություններին, 2016թ. նստաշրջանում Հավայիի օրենսդրական մարմինը որոշում է կայացրել հարգել և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա քաղաքացիներին»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: