Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ևս մեկ նահանգ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

Մարտ 30,2016 11:18

ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Ճանաչման մասին հայտարարությունը տեղադրվել է LegiScan կայքում։

Հայտարարության մեջ Հավայիի խորհրդարանը հիմնավորում է իր կայացրած որոշումը` ներկայացնելով մի քանի փաստեր, որոնք հաշվի առնելով էլ կայացրել է այդպիսի որոշում։

Havai_1

Havai_2Այդ փաստերից մի քանիսում, մասնավորապես նշվում է. «Նկատի ունենալով հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայկական շրջան է Հարավային Կովկասում, ունի երկարատև պատմություն, հայ ժողովրդի պատմության և մշակույթի համար նվիրական վայր է, հաշվի առնելով հանգամանքը, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին, տասնամյակներ տևած պայքարից հետո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճնշով մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը, հաշվի առնելով, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համառություն և հաստատակամություն ցուցաբերեց հակառակ պատերազմին, կոտորածին և տնտեսական շրջափակմանը և այլ ահռելի դժվարություններին, 2016թ. նստաշրջանում Հավայիի օրենսդրական մարմինը որոշում է կայացրել հարգել և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա քաղաքացիներին»։

Thank-You-Hawaii

Հավային ԱՄՆ նահանգ է Խաղաղ օվկիանոսում, որը ընդգրկում է Հավայան կղզիները։ Նահանգի վարչական կենտրոնը Հոնոլուլուն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031