Լրահոս
Օրվա լրահոսը

Քույր ու եղբայր մեղադրվում են ընտրակեղծարարության մեջ

Ապրիլ 01,2016 18:26

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու հարցում օժանդակելու գործով այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախնական նիստ էր:

Լուսինե Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա  սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` 2015թ. դեկտեմբերի 6-ին, Երևանի Շևչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, հանդիսանալով հանձնաժողովի անդամ, տեղեկանալով, որ հորեղբոր որդին` Նարեկ Ալեքսանյանը, ցանկանում է այլ անձի` Գերասիմ Ալեքսանյանի փոխարեն քվեարկել, օժանդակել է նրան այդ հարցում:

Բացի այդ, Լուսինե Ալեքսանյանն իմանալով, որ իր հորեղբոր որդի Արեգ Ալեքսանյանը գտնվում է ՌԴ-ում և քվեարկությանը չի մասնակցելու, վերջինիս անվան դիմաց լրացրել է պատահական անձնագրային տվյալ և ստորագրել, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:

Նարեկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ գալով Երևան քաղաքի Շևչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամաս և տեսնելով, որ նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում իր փոխարեն այլ անձ արդեն ստորագրել և քվեարկել է, զանգահարել է իր հորեղբորը` Գերասիմ Ալեքսանյանին և տեղեկանալով, որ վերջինս քվեարկության չի մասնակցելու, թիվ 8/31 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լուսինե Ալեքսանյանի օժանդակությամբ, քվեարկությանը մասնակցելու համար նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ստորագրել է այլ անձի` հորեղբոր` Գերասիմ Ալեքսանյանի փոխարեն, վերջինիս անվան դիմաց, ստացել է քվեաթերթիկ և կատարել է քվեարկություն:

Մեղադրյալներն այսօր դատարան էին ներկայացել առանց փաստաբանի, ու Նարեկ Ալեքսանյանը միջնորդեց, որ դատական նիստը հետաձգվի, որ կարողանա փաստաբան գտնել իր համար: Լուսինե Ալեքսանյանն էլ հրաժարվեց փաստաբանական ծառայությունից, ասաց՝ ինքն իր շահերը կարող է պաշտպանել:

yntrakexciq

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 15-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վանիկ Ալեքսանյան says:

    Հարգելի լրագրող, ամեն ինչ ճիշտ եք գրել, բայց մի շատ կարեւոր հանգամանք եք բաց թողել։ Բա ինքներդ ձեզ չեք հարցրե՞լ, թե ինչու 12/25 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նարեկ Ալեքսանյանը պիտի գնար իր տարածքի տեղամաս, բայց իր փոխարեն որոշեր հորեղբոր փոխարեն քվեարկել։
    Բանն այն է, որ երբ Նարեկ Ալեքսանյանը ներկայացրել է անձնագիրը եւ պատրաստվել է ստորագրել իր անվան դիմաց, տեսել է, որ իր փոխարեն արդեն քվեարկած են եղել՝ հանձնաժողովի նախագահ Վեներա Թորոսյանի կնիքով եւ գոյություն չունեցող անձնագրի համարով։
    Նարեկ Ալեքսանյանը, չուզենալով կորցնել իր ընտրելու սահմանադրական իրավունքը, նախագահի առաջարկով ստորագրել է այլ տողում եւ կատարել քվեարկություն եւ ինչ-որ մեկն էլ պետք է իր կնիքը դներ այդ քվեարկության տակ, դրել է Լուսինե Ալեքսանյանը, ով, այո հորեղբոր աղջիկն է։ Բացի դա, Նարեկը նկատել է, որ քվեարկված են նաեւ մեր ընտանիքի այլ անդամների փոխարեն։ Այս մասին նա հեռախոսով տեղեկացել է ինձ, իսկ ես՝ Ժառանգության վստահված անձ Անահիտ Բախշյանին, ով տեղում պարզելով խախտումը, գրանցամատյանում կատարել է համապատասխան գրառում, ինչը հավասարազոր է հանցագործության մասին հաղորդում տալուն։ Սակայն հետաքննիչ Հայկ Մկրտչյանը կոծկել է հանցագործությունը։ Եվ միայն դեկտեմբերի վերջին, Առավոտ կայքում տեսնելով այս մասին տեղեկատվությունը, Նարեկ Ալեքսանյանին հրավիրել է բաժին եւ խաբեությամբ հաղորդում կորզել։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930