Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության հայտարարությունը

Ապրիլ 02,2016 13:51

Հարգելի հայրենակիցներ, կոչով դիմում ենք Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության տարածքային բոլոր ստորաբաժանումներին.

– հաշվի առնելով Ադրբեջանի սանձարձակ գործողությունները Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով, անհրաժեշտ է հաշվառել և իմի բերել անդամների ստույգ քանակը և բերել բարձր մարտական պատրաստականության,

– պարբերաբար կապ հաստատել և զեկուցել կենտրոնական գրասենյակ՝ ք. Երեւան, Մոսկովյան 5,

– պատրաստ լինել առաջին իսկ կանչով և հավաքվել կենտրոնական գրասենյակում՝ իրենց հետ ունենալով առաջին իսկ անհրաժեշտության պարագաներ և 3 օրվա սնունդ:

ՄՀՆՋ վետերանների միության նախագահ,  գնդապետ

Գրիշա Սարգսյան

02.04.2016 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930