Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետ. «Մենք անպարտելի ենք, և հաղթանակը հաստատ մերն է լինելու»

Ապրիլ 04,2016 07:00 Share

Վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 3-ի երեկոյան Ստեփանակերտում դիմավորեց Արցախի պաշտպանության գործին միանալու նպատակով ժամանած հազարավոր կամավորների:

kamavornerԱրայիկ Հարությունյանն իր խոսքում, մասնավորապես, ասաց.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալություն չեմ ասում Արցախ ժամանելու համար, որովհետև հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է:

Այն միասնությունը, որ այսօր մենք տեսնում ենք, ի զորու է ոչ միայն դիմակայելու վերջին օրերին հակառակորդի կողմից ձեռնարկած սադրանքին, այլև կարող է լուծել շատ այլ կենսական խնդիրներ: Եվ մեր պայքարում մենք միայնակ չենք, մեզ հետ է նաև Սփյուռքը: Այդ են վկայում հայկական տարբեր գաղթօջախներից ստացվող բազմաթիվ դիմումները, որոնցով մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն են հայտնում Արցախին՝ ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական առումով:

LiskaԱրցախի կամավորների մի մասն արդեն մեկնել են առաջնագիծ, և ուրախ ենք, որ նրանց են միանում հազարավոր նոր կամավորներ՝ Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից: Այս կերպ վստահորեն կարող ենք հայտարարել, որ մենք անպարտելի ենք, և հաղթանակը հաստատ մերն է լինելու»:

ԼՂՀ կառավարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930