Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը`ԵՏՄ գործընկերների արձագանքի մասին. «Անբավարար»

Ապրիլ 11,2016 12:22

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ՀՀ-ի` Եվրասիական միության գործընկերների արձագանքը` չորսօրյա պատերազմական գործողություններին համարում է «անբավարար»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս առիթով նա ասաց. «Իմ տեսակետն այս հարցում այն է, որ գնահատականը անբավարարից բացի լինել չի կարող:  Տեսանք, որ տարբեր պետություններ արտահայտեցին տարբեր տեսակետեր, եթե Բելառուսը տարածքային ամբողջականության վրա շեշտ կատարեց, Ղազախստանը ամեն ինչ արեց, որ ԵՏՄ վարչապետների հավաք տեղի չունենա, Ռուսաստանը որոշակի հավասարության դիրք բռնեց, ապա այս պարագայում նաև այն հարցադրումները, որոնք կան հանրության մեջ, տրամաբանական են: Մեր ռազմավարական դաշնակցից, բնականաբար, սպասումները պիտի լինեն անհամեմատ ավելի շատ, քան մյուսներից»:

Հարցին` այս պարագայում արդյոք ճի՞շտ է մասնակցելը ԵՏՄ վարչապետների հավաքին, պարոն Դավթյանը կարծիք հայտնեց, թե անկախ ամեն ինչից՝ խռոված դիրք ընդունելը ցանկացած պարագայում լավագույն լուծումը չէ:

Ըստ պատգամավորի` այդ հանդիպումները նաև այն հարթակն են, որտեղ այս տիպի հարցադրումներ արվեն, ու պիտի կոնկրետ մասնակիցներից ստանանք այդ հարցերի պատասխանները:

Հարցին` արդյոք ընդունելի՞ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պահվածքը, մասնավորապես այն պատճառաբանությունները, թե իրենց մանդատի մեջ չի մտնում մեղադրել այս կամ այն կողմին, պարոն Դավթյանն արձագանքեց. «Մարդիկ պատասխանել են, որ իրենց մանդատի մեջ չի մտնում, բավարարվենք, հավատանք նրանց ասածին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930